Ապրիլի 12-ին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը կազմակերպեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ մեր համայնքի աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար։ Միջոցառումը նպատակ ուներ խթանել թիմային համագործակցությունը, զարգացնել վերլուծական մտածողությունը և ձևավորել սերունդների փոխըմբռնման ու համագործակցության մշակույթ։ Խմբերը կազմվել էին պատահականության սկզբունքով, ինչը հնարավորություն տվեց տարբեր տարիքային խմբերի և փորձառության մակարդակների մասնակիցներին աշխատել միասին՝ կիսվելով իրենց գիտելիքներով ու հայացքներով։ Մրցույթից բացի, անցկացվեցին երկու կարևոր կրթական դասախոսություններ՝ «Խաղը կրթության մեջ» և «Միջմշակութային հաղորդակցության հմտությունը՝ որպես քաղաքացիական կրթության բաղկացուցիչ մաս» թեմաներով։
Շնորհակալություն «ԿԱԶԱ» հիմնադրամին՝ նման ներառական և բազմաշերտ նախաձեռնություն իրականացնելու համար։