Լուսաբացի ճամփորդները

Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաջին դասարանցիներն ապրիլի 27-ին ներկայացրին իրենց տարեվերջյան ելույթը՝ «Լուսաբացի ճամփորդները» ներկայացմամբ։ Փոքրիկները բեմ էին բարձրացել մեծ ոգևորությամբ ու զարմանալի ինքնավստահությամբ՝ ցուցադրելով այն ամենը, ինչ սովորել էին իրենց դպրոցական առաջին տարում։

Երգեցին, պարեցին, արտասանեցին. ամեն ինչ այնքան անմիջական ու անկեղծ էր, որ բեմից հուզմունքը փոխանցվեց բոլորին։ Ծնողները, ուսուցիչներն ու հյուրերը չէին դադարում ժպտալ ու հիանալ։

Սա պարզապես ներկայացում չէր, սա նրանց առաջին քայլն էր՝ դպրոցական կյանքի կարևոր մի փուլի ամփոփում և նոր սկսվող ճանապարհի գունեղ մեկնարկ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed