Դիլիջանի կենտրոնական դպրոցը սիրով հրավիրում է մասնակցել արդեն ավանդույթ դարձած «Նախագծերի շնորհանդես» միջոցառմանը, որն այս տարի կրում է «Գիտելիքից դեպի ստեղծագործություն» խորագիրը։ Շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը՝ 15:00-ին, Դիլիջանի կենտրոնական դպրոցում։
«Նախագծերի շնորհանդեսի» նպատակն է հնարավորություն տալ աշակերտներին ներկայացնել իրենց հետաքրքիր և հաջողված նախագծերը, ինչպես նաև ստեղծել փորձի փոխանակման և համագործակցության հարթակ տարբեր դպրոցների միջև։
Մասնակցել ցանկացող դպրոցները պետք է նախապես գրանցվեն հետևյալ հղումով։