Այս տարի Զատիկի տոնը Դիլիջանի կենտրոնական դպրոցի կրտսեր դպրոցում իսկապես յուրահատուկ էր։
Յուրաքանչյուր դասարան նախօրոք պատրաստվել էր տոնին՝ յուրովի մոտենալով Զատկի խորհրդին։ Երեխաները սովորել էին հետաքրքիր պատմություններ Զատկի մասին։
Տոնական օրը դպրոցում զգացվում էր ուրախ ու զվարթ մթնոլորտ։ Աշակերտները շրջում էին դասարաններով՝ միմյանց ներկայացնելով տոնի խորհուրդը, պատմում էին այն ամենը, ինչ սովորել էին, երգում էին ու կիսվում իրենց տոնական տրամադրությամբ։
Միջոցառումն ավարտվեց համատեղ երգ ու պարով, որի ընթացքում ամբողջ կրտսեր դպրոցը միավորվեց մի մեծ ուրախ շրջանով։ Օրն անցավ ջերմ, ընկերական ու հիշարժան՝ լցված Զատկի լույսով ու միասին լինելու զգացողությամբ։