«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 17.06.2025 թ․
Աշխատանքի սկիզբ՝ 01.09.2025 թ., աշխատանքը Դիլիջան քաղաքում է
«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 17.06.2025 թ․
Աշխատանքի սկիզբ՝ 01.09.2025 թ., աշխատանքը Դիլիջան քաղաքում է
Մեզ կարող են դիմել կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.
· ունեն բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ,
· լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը և մշտապես հետևում դրա ժամանակակից զարգացումներին` ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում,
· դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային,
· ուսումնական գործընթացում ցուցաբերում են ստեղծագործական և վերլուծական մոտեցում և չեն խուսափում նորարարություններից,
· ծանոթ են ուսուցման ժամանակակից մեթոդներին, տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին,
· տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին,
· շատ լավ գիտեն հայերեն և տիրապետում են աշխատանքային անգլերենին,
· համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլփոստի հասցեին ուղարկել
1. ինքնակենսագրություն (CV)
2. նամակ-հիմնավորում՝ «Ինչու՞ եմ ուզում դառնալ ուսուցիչ Դիլիջանի կենտրոնակա դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավելի)։
Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչ-Անուն, ազգանուն:
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թ.-ի հունիսի 17-ը ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:
Կազմակերպության մասին
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն միջնակարգ դպրոց է՝ նախատեսված է 1-12-րդ դասարանների մինչև 264 աշակերտի համար:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:
Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: