Սեպտեմբերի 25-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում հյուրընկալեցինք ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում նա պատմեց իր ստեղծագործական ուղու մասին, բացահայտեց իր նկարների, պատկերների և քանդակների գաղտնիքները։ Նկարիչն անցկացրեց աշխատարան աշակերտների համար՝ ներկայացնելով թուղթ ստանալու գործընթացը և տպագրության հետաքրքիր տեխնիկաները։ Արարատ Սարգսյանը դպրոցականներին ներկայացրեց իր բացառիկ «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը, որի շնորհիվ հայոց էպոսը ընդգրկվեց համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Աշխատարանի ընթացքում նկարիչը ցույց տվեց, թե ինչպես է իր նախագծով հայոց էպոսը վերածել ժամանակակից կենդանի արվեստի յուրօրինակ գործի։