Ինտելեկտուալ խաղ

Նոյեմբերի 20-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի պատմության ուսուցչի նախաձեռնությամբ անցկացվեց ինտելեկտուալ խաղ Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտների և աշխատակիցների միջև։ Խաղին մասնակցեցին հետևյալ դպրոցների թիմերը՝

Հաղարծինի միջնակարգ դպրոց

Դիլիջանի Վ Անանյանի անվան միջնակարգ դպրոց

Գոշի միջնակարգ դպրոց

Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց

Դիլիջանի կենտրոնական դպրոց

Խաղն անցավ ջերմ և ընկերային մթնոլորտում։ Նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։