p թվի ծնունդը

Մարտի 16-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի 9-րդ դասարանցիները նախագծի շրջանակում կազմակերպել էին միջոցառում ՝նվիրված p թվի ծննդին և հրավիրել 8-րդ և 10-րդ դասարանցիներին։ 9-րդ դասարանցիները  ներկայացրեցին p թվի մատորկումների հաշվարկման ձևերը՝ ըստ դարերի՝ սկսած մ․թ․ա․ 3 դար Արքիմեդից՝ մինչև մեր օրեր։ Գործնականում, տարբեր շառավիղներով շրջանագծերի վրա տեսան այդ թիվը։

10-րդ դասարանցիները միջոցառման մասնակիցներին գործնականում ցուցադրեցին շրջանի մակերեսի հաշվման բանաձևի դուրսբերումը, ինչպես նաև «Արիստոտելի անիվ» պարադոքսը։

Աշակերտներն ու հյուրերը ունկնդրեցին p թվի թվանշաններով կոդավորված երաժշտությունը, խոսեցին հուշարձանների և այդ թվի մոգական լինեու մասին, գտան իրենց ծննդյան օրվա ամսաթիվը p թվի թվանշանների մեջ։ Նախապես հանձնարարված էր մրցույթ, որում կհաղթեր այն աշակերտը, ով p թվից առավել շատ թվով թվանշաններ կհիշեր։ Հաղթող ճանաչվեց 9-րդ դասարանի աշակերտ Մայա Գուլինյանը՝ 90 թվանշան, 8-րդ դասարանից Արարատ Հովհաննիսյանը՝ 70 թվանշան։ Միջոցառման ավարտին մասնակիցները խաղացին քուիզ, որի հաղթող ճանաչվեցին Անահիտ Մելքոնյանը, Նարեկ Սարգսյանը և Վահագն Ամիրխանյանը 10-րդ դասարանից։ Հաղթողները ստացան հուշանվերներ, իսկ բոլոր մասնակիցները հյուրասիրվեցին p թվի նշանով պատրաստված քաղցրավենիքով, որոնք պատրաստել էին 9-րդ և 10-րդ դասարանի աղջիկիները։