Դիլիջանի կենտրոնական դպրոցում օրվա մեկնարկը գունագեղ ու հեքիաթային էր։ Առաջին դասարանցիներն առաջարկեցին միասին ճախրել հեքիաթների հետքերով։ Նրանց ամենասիրելի հեքիաթները ներկայացման ընթացքում ձուլվեցին ու երեխաների վառ երևակայության ներքո նոր շունչ ստացան։ Նոր օրվա հետ նոր հեքիաթ ծնվեց ու այն ճախրե՜ց, ճախրե՜ց կապույտ երկնակամարում։


