Մեզ կարող են դիմել կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.
· ունեն բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ,
· լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը և մշտապես հետևում դրա ժամանակակից զարգացումներին` ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում,
· դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային,
· ուսումնական գործընթացում ցուցաբերում են ստեղծագործական և վերլուծական մոտեցում և չեն խուսափում նորարարություններից,
· ծանոթ են ուսուցման ժամանակակից մեթոդներին, տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին,
· տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին,
· շատ լավ գիտեն հայերեն և տիրապետում են աշխատանքային անգլերենին,
· համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել: