Ադմինիստրատիվ օգնական

«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ

Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 15.09.2026 թ․

Թափուր աշխատատեղը երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի փոխարինման համար է։

Աշխատանքի սկիզբը` 2026 թվականի նոյեմբեր:

Աշխատանքի նկարագիր

Դպրոցը փնտրում է աշխատակից, որը կկարողանա ապահովել դպրոցի ուսուցիչների ու աշակերտների և ադմինիստրատիվ աշխատակիցների միջև փոխգործակցությունը և կիրականացնի տարատեսակ ադմինիստրատիվ աշխատանքներ:

Պարտականություններ

· Աշխատակազմին անհրաժեշտ ադմինիստրատիվ աջակցության տրամադրում։

· Ուսումնական գործընթացի կազմակերպում և տվյալների հավաքագրում։

· Մուտքային և ելքային զանգերի ընդունում և վերահասցեավորում։

· Ներդպրոցական և արտադպրոցական տիրույթում նամակագրության վարում։

· Mօօdle համակարգի կոորդինացում։

· Տարբեր (նյութական և էլեկտրոնային) ռեսուրսների տրամադրում աշակերտներին և աշխատակազմին։

Պահանջվող հմտություններ և ունակություններ

· Բարձրագույն կրթություն։

· Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

· Համակարգչային հմտություններ (MS Office, Outlook)։

· Կազմակերպչական հմտություններ։

· Միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ։

· Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում։

· Կրթության եւ ինքնակրթության նկատմամբ սեր և լուրջ վերաբերմունք։

· Արագ կողմնորոշվելու հմտություն և աշխատանքային հոտառություն։

Դիմելու կարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլփոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV) Adobe PDF ձևաչափով (լուսանկարը պարտադիր է): Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել Ադմինիստրատիվ օգնական:

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թ.-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ։

Դիմորդներին հետագա քայլերի մասին մենք կտեղեկացնենք էլփոստով՝ դիմելու վերջնաժամկետից հետո:

Կազմակերպության մասին

 Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն  միջնակարգ դպրոց է՝ նախատեսված է 1-12-րդ դասարանների մինչև 264 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: