Նազելի Եսայան

Նազելի Եսայան

Օտար լեզուներ

Նազելի Եսայանը 2025 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագիրը՝ ստանալով մանկավարժ-բանասերի որակավորում։ 2023 թ․ ճանաչվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի լավագույն ուսանող։ 2024 թ․ արժանացել է «ՀՀ լավագույն ուսանող» կոչմանը։

2025-2026 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

2021 թ․-ից ներգրավված է եղել երեխաների համար տարբեր կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում, նպաստել է ռուսաց լեզվի և գրականության տարածմանը ինչպես երեխաների, այնպես էլ ուսանողների շրջանում, ինչպես նաև աջակցել է Հայաստան այցելող երեխաներին՝ տարբեր ծրագրերին մասնակցելու գործընթացում։

Աշխատել է որպես կայքի թարգմանիչ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, ինչպես նաև որպես կամավոր իր ներգրավվածությունն է ունեցել Իջևանում գտնվող Ռուսական Տան կոնտակտային կենտրոնում։

Գիտական գործունեությամբ զբաղվում է ուսանողական տարիներից։ Մասնակցել է ավելի քան 22 միջազգային և հանրապետական գիտաժողովների և սեմինարների։ Հեղինակ է 17 գիտական հոդվածի, որոնցից մի մասը հասանելի է Open Science հարթակներում։ Միջազգային գիտաժողովների շրջանակում արժանացել է 5 առաջին կարգի դիպլոմի։

2026 թ․-ից աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field