Տիգրան Թադևոսյա

Տիգրան Թադևոսյանը նկարիչ և մանկավարժ է։ Նախնական մասնագիտական կրթությունը ստացել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում, այնուհետև ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի «Կերպարվեստ և գծագրություն» բաժինը: 2014-2020 թթ․ աշխատել է Վանաձորի Գեղարվեստի ակադեմիական կենտրոնում որպես նկարչության ուսուցիչ։ 2017-2018 թթ. դասավանդել է Երևանի «Ես կարող եմ» արվեստի կենտրոնում։ 2023 թվականից առ այսօր աշխատում է Վանաձորի Կերպարվեստի թանգարանում որպես նկարիչ-վերականգնող։
Անցկացրել է նկարչության վարպետաց դասեր Երևանում, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, ինչպես նաև միջազգային հարթակներում՝ Կիպրոսի Պաֆոս և Լիմասոլ քաղաքներում։
Տիգրան Թադևոսյանը ծավալում է ակտիվ ցուցահանդեսային գործունեություն․ հեղինակ է բազմաթիվ անհատական ցուցահանդեսների Հայաստանում (Երևան, Գյումրի, Վանաձոր) և արտերկրում (Կիպրոս, Art&Shock Gallery)։ Մասնակցել է միջազգային խմբային ցուցահանդեսների, սիմպոզիումների և փառատոնների Էստոնիայում (Տարտու), Շվեյցարիայում (Montreux Art Gallery), Իտալիայում (Սպելլո սիմպոզիում-բիենալե) և Վրաստանում («Երանգային Թբիլիսի» սիմպոզիում)։
Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատում է 2026 թվականի սեպտեմբերից։

