«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30.09.2026 թ․
Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30.09.2026 թ․
Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
Մասնագիտական և անձնային պահանջներ
Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշները.
Դիմելու կարգ
Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլ. հասցեին ուղարկել
1․ ինքնակենսագրություն (CV),
2․ նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում աշխատել Դիլիջանի կենտրոնական դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավել)։
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ ֆիզիկայի ուսուցիչ-Անուն, ազգանուն:
Հայտերն ընդունվում են մինչև 30.09.2026 թ. ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:
Կազմակերպության մասին Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն միջնակարգ դպրոց է՝ նախատեսված է 1-12-րդ դասարանների մինչև 264 աշակերտի համար: Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: