Ակադեմիական գծով փոխտնօրեն

  • Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 15.06.2022 թ․
  • Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

Պահանջվող հմտություններ

Դիլիջանի կենտրոնական դպրոցն ընդունում է հայտեր դպրոցի ակադեմիական գծով փոխտնօրենի հաստիքի համար։ Աշխատանքը հիմնական է։ Փոխտնօրենը գործում է գործադիր տնօրենի անմիջական ենթակայությամբ։

Ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրությունը (CV) ուղարկել Vacancy@dcs.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Փոխտնօրենի հաստիք_անուն, ազգանուն»: Թեկնածուների դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է։

Ինքնակենսագրականների հիման վրա կկազմվի թեկնածուների կարճ ցուցակ, որում ընդգրկված դիմորդները կհրավիրվեն Դիլիջան՝ մասնագիտական թեստի փուլին։ Այս փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի փուլին։

Մասնագիտական և անձնային պահանջներ 

Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան (նախընտրելի է մանկավարժության կամ կրթական ուղղվածության ոլորտում)

· Կառավարման կամ ադմինիստրատիվ ոլորտի կրթություն կամ որակավորում (ցանկալի է)

· Կրթական հաստատության կառավարման ոլորտի վերաբերյալ հետհամալսարանական կրթություն կամ որակավորում (ցանկալի է)

· Ղեկավարի փորձառություն կրթական հաստատությունում (ցանկալի է)

· Դասավանդման փորձառություն (ցանկալի է)

· Հայերենի և անգլերենի իմացություն

· Ռուսերեն հաղորդակցվելու կարողություն (ցանկալի է)

· Ժամանակակից կրթական միտումների և զարգացումների տեղեկացվածություն

· Արդյունավետ դասավանդման և ձևավորող գնահատման սկզբունքների վերաբերյալ գիտելիք

· Ուսումնական ծրագրի ներքին կառուցվածքի, դպրոցական հիմնական առարկաների ծրագրերի բովանդակության իմացություն

· Փաստական տվյալներն ուսումնասիրելու և դրանց հիման վրա եզրակացություններ անելու կարողություն

· Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ կիրառական գիտելիքներ, տեղեկացվածություն, թե ինչպես կարելի է տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ

· Արժեքահեն, գաղափարական, ռազմավարական կառավարման և առաջնորդելու գերազանց հմտություններ

· Նախաձեռնողականություն, մարդկանց ոգևորելու, շահադրդելու և ներգրավելու կարողություն

Կազմակերպության մասին 

Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:

Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed