Արթուր Գրիգորյան
Արթուր Գրիգորյանը 2006 թ․ ավարտել է Խ․Աբովյանի անվան ԵՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի ռեժիսուրա բաժինը։ 2000 թ.-ից դարձել է ՀՀ Վաստակավոր “Բերդ” պարային անսամբլի անդամ։ 2012 թ․ որպես գեղարվեստական ղեկավար և պարերի բեմադրիչ Դիլիջանի համայնքային կենտրոնում հիմնադրել է «Նազանի» պարային համույթը, ինչպես նաև որպես պարուսույց աշխատել է Հ․Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում։ 2014-2015 թթ. աշխատել է “UWC֊Դիլիջան” քոլեջում։ 2018 թ․ որպես պարուսույց աշխատել է Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանում։ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից 2018 թ. պարգևատրվել է ոսկե մեդալով։ Միջազգային պարարվեստի խորհրդի անդամ է Աթենքում։ Հայաստանում 6-րդ «Երիտասարդական Դելգյան խաղեր»-ի մեդալակիր է։ Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների (ՌԴ, Վրաստան, Ֆրանսիա,Իտալիա,Շվեյցարիա, ԱՄՆ, Չինաստան)։ 2022 թ․ սեպտեմբերից դասավանդում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում։