Ալվարդ Սաֆարյան

Հայագիտական առարկաներ

Ալվարդ Սաֆարյանը 1995-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի բակալավրիատում, ստացել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություն և բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Նույն ֆակուլտետը 2001 թ. գերազանցությամբ ավարտած առաջին մագիստրոսներից է: Ունի բանասիրության մագիստրոսի գիտական աստիճան: Համալսարանի ասպիրանտական տարիներին՝ 2001-2004 թթ., գրել է դիսերտացիա՝ «Երկրորդական վերլուծական ժամանակները հայերենում» թեմայով: Աշխատանքային մասնագիտական գործունեությունն սկսել է Երևանի «Նեյրոն» բժշկագիտական թեքումով դպրոցից և շարունակել «Խալաթյան» վարժարանում, ապա մինչև 2016 թ. դասավանդել է ԿԳՆ հ. 112 փորձարարական ավագ դպրոցում:
2016-2018 ուստարիներին համատեղել է աշխատանքը Դիլիջանի կենտրոնական դպրոցում և Երևանի հ. 23 և հ. 51 դպրոցներում։ Ղեկավարել է լեզուների մասնախումբը։
Մանկավարժությանը զուգակցել է Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության բաժնի և գրապահոցի գրականության թվայնացման, միջոցառումների բաժնի աջակցման աշխատանքները: Աշխատակցել է ՀՀ կրթության պետական տեսչությանը 2015-2016 թթ. աշխատանքային ծրագիրն իրականացնելիս։ Ունի ԾԻԳ-ի կողմից «International Education Partners-ի E-VOLUTION» ծրագրով վերապատրաստող ուսուցչի հավաստագիր, «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրով «Դասապրոցեսում կիրառելու նպատակով ՏՀՏ ռեսուրսների շտեմարանների ստեղծում MS Office, Smart, FlashCards ծրագրերի միջոցով» ծրագրի կազմակերպչի և մասնակցի հավաստագիր, ԿԻԿ-ի կողմից կազմակերպված «Ընտանեկան բռնության դեպքերին համակարգված աջակցության խթանում» թեմայով դասընթացի մասնակցության վկայական և այլն: Տարբեր տարիների «ԲԵՀ» և «Կանթեղ» ամսագրերում հրատարակվել են նրա «Անցյալ դերբայով կազմված երկրորդական բաղադրյալ ժամանակները հայերենում», «Հարակատար դերբայով կազմվող ժամանակները հայերենում», «Հայերենի ապառնի դերբայով ԵՎԺ-ների քննություն» և այլ հոդվածներ: 2018 թ. ընտրված ուսուցիչ է ԿԳԱԾ-ի շրջանակում ստեղծված «Արարատյան բակալավրիատ» ծրագրով։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field