Թափոնների հետ կապված խնդիրները միշտ գոյություն են ունեցել, սակայն այսօր այդ խնդիրները ավելի արդիական են դարձել։ Ստեղծվել են բազմապիսի սինթետիկ նյութեր, որոնք չեն քայքայվում և առաջացնում են հսկայական քանակի թափոններ՝ աղտոտելով մեր շրջակա միջավայրը։ Յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել և մաքուր պահել մեր շրջակա միջավայրը։