Նա դասերի ընթացքում աշակերտներին ծանոթացնում է կերպարվեստի ուղղություններին ու տեսակներին, հանրահայտ նկարիչների ոճերին, սովորեցնում ճանաչել, զգալ ու պատկերել գեղեցիկը։Նրա ուղղորդմամբ երեխաներն իրենց առաջին հաստատուն քայլերն են անում կերպարվեստում, ստեղծում են բազմազան նկարներ՝ լի հետաքրքիր ու ինքնատիպ պատկերներով՝ օգտագործելով իրենց մտքի թռիչքը, վառ երևակայությունը և առաջնորդվելով իրենց ուսուցչի խորհուրդներով։
Մհեր Ղազարյան
Մհեր Ղազարյանը նկարիչ է, ով ապրում է գույների աշխարհում, ստեղծում է ինքնատիպ կտավներ, միաժամանակ «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդում Դիլիջանի կենտրոնական դպրոցում։