Մասնագիտական և անձնային պահանջներ
Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.
· ունեն լեզվաբանության, մանկավարժության (օտար լեզուների դասավանդում), մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
· ունեն ռուսերենով հաղորդակցության գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր), հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից
· ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն երեք տարվա փորձ, մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
· կրթությունը դիտում են ոչ միայն որպես անձ ձևավորելու միջոց, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական
· դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային
· մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ, հավասարակշռվածություն, հոգատարություն ու պատասխանատվություն և չեն խուսափում նորարարություններից
· դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ արտադպրոցական փորձառական համայնքների աշխատանքներին և մասնագիտական այլ ձևաչափերով միջոցառումների, հետևում մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
· տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին
· ունեն ժամանակի կառավարման հմտություններ
· համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել
· պատրաստ են համագործակցել մյուս ուսուցիչների հետ՝ անհրաժեշտության դեպքում թարգմանելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ որոշ նյութեր: