Արվեստի շաբաթվա ընթացքում 7-9 -րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին իրենց նախագծային աշխատանքները։ Դպրոցը վերածվել էր արվեստի հարթակի․ միջին դպրոցի սրահում հյուրերին դիմավորեցին «Թռիչք» բենդի սաները իրենց երաժշտական ինքնատիպ կատարումներով։ Կերպարվեստի սաները ներկայացրերցին իրենց վերամշակած փեթակը և քանդակները, իսկ դիզայնի աշակերտները պատմեցին իրենց նախագծային աշխատանքների՝ «Դիլիդից» գրքույկի և Կիլիկյան Հայաստանի մակետի պատրաստման մասին։
Ապա հյուրերը տեղափոխվեցին դահլիճ և դիտեցին Ֆիլմարվեստի սաների՝ մեղվաբույծների մասին նկարահանած ֆիլմը։ Միջոցառումն ավարտվեց պարարվեստի սաների՝ հին հայկական պարերի կատարումներով։