«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Աշխատանքի վայրը՝ ք. Դիլիջան, Մոլդովական 77
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2024 թ. սեպտեմբերի 15
Աշխատանքի սկիզբը՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետ
«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Աշխատանքի վայրը՝ ք. Դիլիջան, Մոլդովական 77
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2024 թ. սեպտեմբերի 15
Աշխատանքի սկիզբը՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետ
Մեզ կարող են դիմել բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.
Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլփոստի հասցեին ուղարկել՝
1․ինքնակենսագրություն (CV),
2․նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում աշխատել Դիլիջանի կենտրոնական դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավել)։
Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ. Սեպտեմբերի 15–ը ներառյալ: Նամակի վերնագիր տողում նշեք պաշտոնը և անուն ազգանուն՝ Դասվարի օգնական_անուն, ազգանուն։ Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:
Կազմակերպության մասին
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:
Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: