«Artbox» ծրագրի շրջանակում Դիլիջանի կենտրոնական դպրոցի 7-րդ դասարանցիները այցելեցին Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոց։ Մեր սաները նախապես պատրաստվել էին հանդիպմանը, ուսումնասիրել էին հայկական զարդարվեստի նմուշները և ծանոթացել կավով աշխատանքի տեխնիկային։ Արդյունքում իրենց ստացած գիտելիքները սիրով կիսեցին հյուրընկալող դպրոցի սովորողների հետ՝ միասին պատրաստելով մի շարք զարդեր։
Նույն օրը 7-րդ դասարանցիները այցելեցին Լճաշեն համայնքում գտնվող Էթիունի հյուրատուն, որտեղ ծանոթացան Լճաշենի քաղաքակրթությանը, Էթիունի թագավորության պատմությանը, իմացան՝ ինչպես են կատարվել պեղումները, դիտեցին ֆիլմ Հարություն Մնացականյանի՝ Լճաշենում կատարած պեղումների վերաբերյալ, ծանոթացան Արգիշտի 1-ինի՝ Լճաշենում թողած արձանագրությանը և փորձեցին վերծանել այն։