Գեղեցիկի էության և մեր կյանքում դրա դերի վերաբերյալ մտորումների խթանման նպատակով՝ 9-րդ դասարանի աշակերտները անգլերենի դասընթացի շրջանակում ընթերցեցին Ռալֆ Ուոլդո Էմերսոնի «Գեղեցկություն» աշխատությունը «Բնություն» էսսեից։ Ընթերցելուց և քննարկելուց հետո աշակերտները իրենք թղթին հանձնեցին իրենց մտորումները հեղինակի մտքերի և գեղեցկության գաղափարի վերաբերյալ։ Ձեզ ենք ներկայացնում 9-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Մելքոնյանի, Անահիտ Ղալթախչյանի և Մերի Փողհարյանի աշխատանքները։