Ռուսական ավանդական «Մասլենիցա» տոնը այս տարի նշեցին 5-րդ դասարանցիները, ովքեր մեծ սիրով ու հետաքրքրությամբ ներկայացրեցին տոնի պատմությունն ու ավանդույթները։ Ինչպե՞ս էին մարդիկ տարիներ առաջ ուղեկցում ձմեռը և դիմավորում գարունը, ի՞նչ նշանակություն է ունեցել Մասլենիցայի շաբաթվա յուրաքանչյուր օրը․ այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ներկաները գտան երեխաների կողմից ներկայացված պատմությունների մեջ: Տոնի ընթացքում ներկաները փորձեցին ծնողների պատրաստած նրբաբլիթները տարբեր լցոնումներով՝ մեղրով, սերուցքով ու մուրաբայով։ Միջոցառման ավարտին երեխաները մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ խաղացին ռուսական ավանդական խաղեր՝ պարանի քաշում, ցատկախաղ պարկի մեջ և այլն: Մասլենիցան ոչ միայն ավանդույթների տոն էր, այլ նաև հիշարժան պահեր ու անկեղծ ուրախություն պարգևեց հինգերորդցիներին։