Լաբբոքսը Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոցում

Ապրիլի 14-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները «Լաբբոքս» ծրագրի շրջանակում այցելեցին Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոց։ Այցին մասնակցում էին նաև Կաճաճկուտի, Օձունի թիվ 2, Ձորագյուղի և Նեղոց գյուղի դպրոցների աշակերտները։ Մեր աշակերտները ներկայացրեցին ուսուցողական  լաբորատոր փորձեր քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի ոլորտներից՝ խթանելով հետաքրքրությունը բնական գիտությունների նկատմամբ։ Այցը շարունակվեց Սանահինի վանական համալիրում, որտեղ Ալավերդու դպրոցի աշակերտներ Գևորգն  ու Նազենին վարպետությամբ ներկայացրեցին այս պատմամշակութային կոթողի հարուստ ժառանգությունը։ Օրը լի էր նոր փորձառություններով, համագործակցությամբ և միմյանց ճանաչելու  հնարավորությամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed