«Ծիլ» թատերական փառատոն

Ապրիլի 25-ին և 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կայացավ արդեն ավանդույթ դարձած «Ծիլ» թատերական ամենամյա փառատոնը։ Այս տարի «Ծիլ»-ը նշում էր իր հոբելյանական հինգերորդ տարին։

Փառատոնին հայտնի և սիրված ստեղծագործությունների թատերական ներկայացումներով հանդես եկան Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի, Լերմոնտովոյի ԵՈւդալցովի անվան միջնակարգ դպրոցի, «ԷՎՐԻԿԱ» դպրոցի, «Արեգնազան» կրթահամալիրի և Ավետիսյան դպրոցի սաները։ «Ծիլ» թատերական փառատոնի նպատակն է միավորել և բեմական միջավայրում ներկայացնել շնորհաշատ այն երեխաներին, որոնք մեծ ցանկություն ունեն հանդես գալու թատերական ներկայացուներով։ Այն միտված է բացահայտելու բեմական հմտություններին տիրապետող դպրոցականներին։

Այս երկու օրերին բեմի վրա ներկայացվեցին և արժևորվեցին տարբեր գրողների ստեղծագործություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն ներկայացումներով՝ բոլորն էլ գունեղ և հետաքրքիր լուծումներով, ամեն մեկն իր ինքնատիպ մոտեցմամբ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ իրականություն դարձավ այս մտահղացումը՝ բոլոր մասնակից աշակերտներին, ուսուցիչներին և հանդիսատեսին։ Գուցե այս փառատոնն էլ շատերիս մոտ կհիշվի որպես լավ ու բարի գործի օրինակ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed