Քնարիկ Առաքելյան

Քնարիկ Առաքելյանը ստացել է նկարիչ-դիզայների որակավորում 2016թ.-ին` գերազանցության դիպլոմով ավարտելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ)։ 2023 թ․ մասնակցել է «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական հմտություններ ապահովող կրթական ծրագրին» ՎՊՄՀ-ում և ստացել մանկավարժի որակավորում։
2020 թվականից առ այսօր աշխատում է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ում՝ որպես կերպարվեստի ուսուցչուհի։ 2020-2021 թթ․ աշխատել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ում՝ որպես արվեստի խմբակի ղեկավար։ 2021-2022 թթ․ աշխատել է «ABC մանկական զարգացման կենտրոնում», որտեղ վարել է կավագործության խմբակ։ 2022-2023 թթ․ վարել է կերպարվեստի խմբակ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնի և Դիլիջանի համայնքային կենտրոնի համատեղ ջանքերի արդյունքում ստեղծված ծրագրի շրջանակում։ 2024 թվականից աշխատում է Դիլիջանի Վ․ Անանյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես տեխնոլոգիայի ուսուցչուհի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամավոր է։ Անց է կացնում արվեստի դասեր ինչպես Արցախից բռնի տեղահանված, այնպես էլ անապահով ընտանիքների երեխաների հետ։
Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատում է 2025 թվականի սեպտեմբերից։