Բնական ներկանյութերի ստացում

Հինգերորդ դասարանի աշակերտները բնագիտություն առարկայի նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրել են տարբեր բույսեր, մրգեր և բանջարեղեններ՝ դրանցից ստանալով բնական ներկանյութեր։ Ստացված ներկանյութերը նրանք կիրառել են ստեղծագործական աշխատանքներում՝ ստեղծելով գեղարվեստական և ինքնատիպ նկարներ։