Հայ դասական երաժշտությանը նվիրված համերգ

Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ հայ դասական երաժշտությանը նվիրված գեղեցիկ համերգ, որը միավորեց երաժշտությունը, պատմությունը և աշակերտների ստեղծագործական մոտեցումը։ Միջոցառումը մեկնարկեց թեմատիկ տեսանյութով, որտեղ ներկայացվեց հայ դասական երաժշտության ձևավորումն ու զարգացումը։ Հատուկ ձևաչափի շնորհիվ յուրաքանչյուր կատարումից առաջ ցուցադրվում էին աշակերտների տեսանյութերը, որտեղ նրանք ներկայացնում էին իրենց ընտրած ստեղծագործությունները և դրանց նկատմամբ իրենց վերաբերմունքը։ Բեմում հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արամ Խաչատրյանի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ աշակերտների գեղեցիկ կատարմամբ։ Միջոցառումը դարձավ ոչ միայն երաժշտական, այլև կրթական կարևոր փորձառություն՝ ընդգծելով ազգային մշակույթի պահպանման և փոխանցման կարևորությունը։