Արվեստի նախագծերի ցուցադրություն

Մայիսի 22-ը Դիլիջանի կենտրոնական դպրոցում արվեստաշատ էր։ 7–9-րդ դասարանների աշակերտները ներկայացրին «Արվեստ» առարկայի շրջանակում իրականացված իրենց ինքնատիպ նախագծային աշխատանքները։ «Երաժշտության գույները» նախագիծը բացահայտեց երաժշտության բազմազան աշխարհը՝ դասական ստեղծագործություններից մինչև հայ հոգևոր երաժշտություն և ռոքի լեգենդար կատարումներ։ «Ժամանակի մեքենա» նախագիծը աշակերտներին հնարավորություն տվեց ճանապարհորդելու արվեստի և ճարտարապետության պատմության միջով՝ բացահայտելով, թե ինչպես է անցյալը շարունակում ապրել մեր օրերում։ «Ճերմակավան» նախագիծը հնարավորություն տվեց ընտանեկան հիշողություններն ու համայնքային թեմաները վերածելու ֆիլմային պատմությունների՝ ուսումնասիրելով սցենարագրության և մոնտաժի հիմունքները։ «Ձայն ունեցող նախշեր» նախագիծը ներկայացրեց հայկական գորգարվեստը որպես կենդանի մշակութային ժառանգություն, որտեղ յուրաքանչյուր նախշ և գույն կրում է իր խորհրդանշական իմաստը։ «Հայֆիլմն ու պարը» նախագիծը միավորեց հայկական կինոյի կերպարներն ու երաժշտությունը՝ ստեղծելով ինքնատիպ պարային բեմադրություն։ Օրը լի էր ստեղծագործական ոգով, մշակութային բացահայտումներով և վառ տպավորություններով։

«Ճերմակավան» նախագիծ