«Միասին» ընտանեկան ճամբար

Շատ դժվար է մի քանի րոպեանոց տեսանյութում ամփոփել «Միասին» ընտանեկան ճամբարում անցկացրած երկու հրաշալի, ուրախ ու բովանդակալից օրերը, բայց մենք փորձել ենք։
Այս երկու օրերի ընթացքում ընտանիքների հետ միասին բազմաթիվ հետաքրքիր փորձառություններ ունեցանք։ Սովորեցինք, քննարկեցինք տարբեր հարցեր, բնագիտական փորձեր կատարեցինք, մոմակալներ պատրաստեցինք, մարզվեցինք, միասին ճաշեցինք, ընտանեկան նկարներ ստեղծեցինք։
Ամենակարևորը՝ շատ ծիծաղեցինք, ուրախացանք, նորովի բացահայտեցինք միմյանց, միասին սովորելու ու ստեղծագործելու հաճույքը վայելեցինք։
Երկու օր՝ լի ջերմությամբ, անկեղծ ժպիտներով, դրական հույզերով ու սիրուն հիշողություններով, որոնք դեռ երկար կջերմացնեն մեր սրտերը։
Շնորհակալ ենք բոլոր ընտանիքներին այս գեղեցիկ օրերը մեզ հետ կիսելու և «Միասին»-ը միասին ստեղծելու համար: