Չորրորդ դասարանցիների համար օրն արտասովոր ու տոնական է։ Նրանք հրաժեշտ են տալիս կրտսեր դպրոցին։
Գույներ, ժպիտներ, մաղթանքներ, խինդ, ջերմություն․․․ միախառնվել են իրար ու ստեղծել հույզերի մի օվկիանոս։
Գույների միջոցով երեխաները փորձեցին ներկայացնել իրենց բնավորության վառ ու լուսավոր կողմերը։ Այն համեմվեց «Բրեմենյան երաժիշտներ» երաժշտական ներկայացմամբ, որն արտացոլեց ամուր ընկերության ու միասնության գաղափարը։
Բարի երթ միջին դպրոց։