Կոմիքսները՝ պատկերների միջոցով ներկայացված պատմությունները, մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Դրանք հանդիսանում են գրքի ներկայացման հետաքրքիր ժանր, որ գրավում են ընթերցողին տպավորիչ նկարազարդումներով և սակավաթիվ բառերով, որոնք արտահայտում են ստեղծագործության հիմնական ասելիքը։
Կոմիքսների ստեղծումը պահանջում է ստեղծագործական վառ երևակայություն և նկարելու հմտություններ։ Այս ձիրքերով է օժտված մեր 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Գրիգորյանը, ում շնորհիվ պատկերավոր գրքույկի վերածվեց Օ՛ Հենրիի «Վերջին տերևը» նովելը։ Գրականության դասի հանձնարարությունը՝ գրքի ներկայացումը, Տաթևը որոշեց կատարել կոմիքսի ստեղծումով, և արդյունքում ստացվեց գունագեղ ու պատկերազարդ մի գրքույկ, որի էջերը թերթելն իսկ հաճելի է ու գրավիչ։