Դիլիջանի կենտրոնական դպրոցը հայտարարում է 2025-2026 ուստարվա լրացուցիչ ընդունելություն միայն 1-ին դասարանում: 1-ին դասարանի ընդունելությանը կարող են մասնակցել միայն մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացած երեխաները, ովքեր չեն հաճախել այլ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից):
Ընդունելության գործընթացի փուլերը
Ընդունելության գործընթացի ստորև ներկայացված բոլոր փուլերի մասնակցությունը պարտադիր Է։
ԿԱՐԵՎՈՐ՝
Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: