Անահիտ Ափինյան

Անահիտ Ափինյան

Օտար լեզուներ

Անահիտ Ափինյանն ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Օտար լեզուներ» բաժինը: 2007-2012 թթ. աշխատել է Վանաձորի թիվ 20 դպրոցում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի: 2012 թ-ին դարձել է Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի հաղթող՝ ստանալով հնարավորություն ուսանելու Միննեսոտայի պետական համալսարանի «Կրթական Տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում: Ուսմանը զուգահեռ աշխատել է նույն համալսարանի «Ակադեմիական տեխնոլոգիաների» կենտրոնում: «Էքսէլ» ծրագրի շրջանակներում համագործակցել է Մանկետոյի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների հետ: 2019 թվականին մասնակցել է Մերիլենդի համալսարանի TESOL Methodology անգլերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին և հաջողությամբ ավարտել այն։ Մասնակցել է նաև ETS (Educational Testing Service)-ի կողմից նախաձեռնած TOEFL Test Preparation դասընթացին և ստացել վկայական։ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին մասնակցել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպվող Future English Teacher Development 11-շաբաթյա դասընթացին և ստացել ավարտական վկայական։ 2014 թվականից աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field