Հասմիկ Պետրոսյան
Օտար լեզուներ
Օտար լեզուներ
Աստղիկ Ավետիսյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը: Վանաձորի թիվ19 դպրոցում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Երկու տարի դասավանդել է նաև «Կյանքի հմտություններ» առարկան: Մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է ռադիոլրագրությամբ: Բնապահպանական թեմաների լուսաբանման համար ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ստացել է մրցանակ: Մասնակցել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք դասընթացների: 2008 թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացրած «Երեխաների իրավունքները` նորովի» ծրագրի շրջանակում արժանացել է «Երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող լավագույն դասաժամի կազմակերպման համար» մրցանակի: Մասնակցելով «Մայքրոսոֆթ» ընկերության և ՀՀ ԿԳՆ-ի կազմակերպած «Նորարար ուսուցիչներ 2009» մրցույթին` ստացել է մրցանակ և պատվոգիր: Ունի 2 տպագրված հոդված` «Կրթական քաղաքականություն հաշմանդամների համար» և «Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի ուսուցանումը 6-րդ դասարանում. ինտեգրված դասի օրինակ»: