Նվեր Ղարիբյանը գերազանցությամբ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Այնուհետև աշխատանքի է անցել Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ծանրամարտի մարզիչ է։ 2010 թվականից զբաղվելով ուժային եռամարտ մարզաձևով՝ ճանաչվել է հանրապետական առաջնությունների բազմակի հաղթող, Եվրոպայի քառակի, աշխարհի երկակի, աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր: Ունի ՀՀ սպորտի վարպետի կոչում: Միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ փաուերլիֆտինգի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ Մարզչական գործունեության ընթացքում նրա սաները մասնակցել են բազմաթիվ մրցումների՝ դառնալով ՀՀ ուժային եռամարտի և ծանրամարտի բազմակի հաղթող և մրցանակակիր: 2017 թվականից դասավանդում է նաև ֆիզկուլտուրա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field