Սլավիկ Ալավերդյան

Բնական գիտություններ

Սլավիկ Ալավերդյանը ծնվել է 1992թ․՝ Իջևան քաղաքում։

Գերազանցության դիպլոմներով ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրիատը («Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա») և Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան («Մաթեմատիկա»)։

2015-2017թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2021թ․ գերազանցությամբ ավարտել է Շիրակի պետական համալսարանի մագիստրատուրան («Մասնագիտական մանկավարժություն՝ ֆիզիկա») ։

2019-2022թթ․ եղել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայցորդ։

2015-2022թթ․ եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս։

2019-2021թթ․ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով դասավանդել է Լոռու մարզի Ձորագյուղի հիմնական դպրոցում։

Աշխատել է նաև որպես «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար և «Հայաստանի մանուկներ» ԲՀԿ-ի «Հետաքրքրաշարժ մաթեմատիկայի» ծրագրավար։

«Քան» ակադեմիայի համար ձայնագրել է ֆիզիկայի տեսանյութեր։

2022թ․ հունվարից ղեկավարում է «Այբ» հիբրիդային կրթության «Կանաչ ֆիզիկա» նախագիծը։

Մասնակցել է գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստումների, կազմակերպել և վարել է դասընթացներ, կյանքի է կոչել համայնքային ծրագրեր։

Երեք գիտական և մեկ ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ է։

Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատում է 2020թ․ սեպտեմբերից։

2022թ․ հիմնել է և ղեկավարում է դպրոցի «Պատանի հետազոտողի ակումբը»։

Լրացրեք Ձեր Անունը
Заполните поле
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Заполните поле
Menu