Վահրամ Փամբուխչյան

Վահրամ Փամբուխչյանը 2002 թ. դիստանցիոն համակարգով ավարտել է Մեծ Բրիտանիայի «Բաց Համալսարանի» բիզնես դպրոցը՝ կորպորատիվ մենեջեր որակավորմամբ։ Մասնակցել է քաղաքային և հանրապետական շախմատային մի շարք մրցաշարերի, խաղացել է սպորտի վարպետների հետ։
Ունի աշխատանքային փորձ ՀՀ-ում և ՌԴ-ում որպես բիզնես թրեյներ, վաճառքի խորհրդատու և կազմակերպության մենեջեր։