Ընդունելություն Արցախից բռնի տեղահանված աշակերտների համար

Ընդհանուր դրույթներ

Դիլիջանի կենտրոնական դպրոցը Արցախից բռնի տեղահանված աշակերտների համար հայտարարում է ընդունելություն 1-9-րդ դասարաններում։

Յուրաքանչյուր դասարանում նախատեսվում է ընդունել 2 երեխա։

Ընդունելության համար կարող են դիմել Արցախից տեղափոխված բոլոր ընտանիքները։

Բաց դռների օր

Ծնողների/խնամակալի  և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների/խնամակալի  համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների/խնամակալի երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։

Բաց դռները կկազմակերպվեն հոկտեմբերի 12-ին, ժամը՝ 15։00-ին։

Բաց դռներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdJDP2AggRGo0gGY-iQlRFrqi-ePgf_zBH_XiLEjjG1RWsnZA/viewform

Քննություններ

1-ին դասարանի համար նախատեսված են հետևյալ փուլերը․

· Հանդիպում դիմորդի հետ (հոգեբանների և դասվարների մասնակցությամբ):

· Զրույց դիմորդների ծնողների/ խնամակալի հետ:

 

2-4-րդ դասարանների համար նախատեսված են հետևյալ փուլերը.

· Մայրենիի գիտելիքի ստուգում:

Մայրենի երկրորդ դասարան թեստի նմուշ

Մայրենի երրորդ դասարանի թեստի նմուշ

Մայրենի չորորդ դասարան թեստի նմուշ

· Մաթեմատիկայի գիտելիքի ստուգում:

Մաթեմատիկա երկրորդ դասարան թեստի նմուշ

Մաթեմատիկա երրորդ դասարանի թեստի նմուշ

Մաթեմատիկա չորորդ դասարանի թեստի նմուշ

· Հանդիպում դիմորդի հետ (հոգեբանների և դասվարների մասնակցությամբ):

· Զրույց դիմորդների ծնողների/ խնամակալի  հետ:

5-9-րդ դասարանների համար նախատեսված են հետևյալ քննությունները, որոնք կներառեն նախորդ ուստարում անցած նյութը

5-7-րդ դասարան 

1. Հայոց լեզու

2. Մաթեմատիկա

Մաթեմատիկա 5-րդ դասարան թեստի նմուշ

Մաթեմատիկա 6-րդ դասարան թեստի նմուշ

Մաթեմատիկա 7-րդ դասարան թեստի նմուշ

Մայրենի 5-րդ դասարան թեստի նմուշ

Մայրենի 6-րդ դասարան թեստի նմուշ

Մայրենի 7-րդ դասարան թեստի նմուշ

8-րդ դասարան

Հետևյալներից բոլորը.

1. Հայոց լեզու

2. Հանրահաշիվ

3. Երկրաչափություն

 

Հետևյալներից երկուսը՝ դիմորդի ընտրությամբ.

5. Քիմիա

6. Ֆիզիկա 

7. Կենսաբանություն

9-րդ դասարան

Հետևյալներից բոլորը.

1. Հայոց լեզու

2. Հանրահաշիվ

3. Երկրաչափություն

4. Հայոց պատմություն

Հետևյալներից երկուսը՝ դիմորդի ընտրությամբ.

6. Քիմիա

7. Ֆիզիկա

8. Կենսաբանություն

9. Աշխարհագրություն

Ընդունելության քննություններից բացի`բոլոր դիմորդները և ծնողները/խնամակալը անցնում են հարցազրույցի փուլով:

Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է Ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ընդունելության քննությունների և դիմորդների ու ծնողների/խնամակալի  հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:

Դիմումների լրացում և փաստաթղթերի ներկայացում

Բաց դռների մասնակցությունից հետո դիմորդների ծնողները/խնամակալը  ներկայանում են դպրոց և լրացնում ընդունելության դիմումի ձևը: Դիմումը անհրաժեշտ է լրացնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 16-17-ը, ժամը 11։00-13։00 ընկած ժամանակահատվածում։

Դիմումը լրացնելու օրը անհրաժեշտ է նաև դպրոց ներկայացնել աշակերտի անձը հաստատող փաստաթուղթը։