Նարինե Հովհաննիսյան

Նարինե Հովհաննիսյան

Բնական գիտություններ

Նարինե Հովիկի Հովհաննիսյան։ Ծննդավայրը` Լոռու մարզ՝ գյուղ Վահագնի։ 1991-2001 թթ. միջնակարգ կրթությունը ստացել է Վահագնիի դպրոցում։ 2001-2006 թթ. սովորել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, ստացել «Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ»  որակավորում։ 2006 թ.-ից  աշխատում  է Վանաձորի թիվ 23 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի։ 2020-2021թթ. Վանաձորի թիվ 23 դպրոցում ղեկավարել է «Կանաչ» ջոկատայինների թիմը, որը մասնակցել է “Կանայք կլիմայում և էներգետիկայում” ՀԿ-ի  կազմակերպած ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրին և շահել 2 միլիոն դրամ դրամաշնորհ, ինչի շնորհիվ դպրոցում տեղադրվել է 5կՎտ հզորությամբ արևային կայան։ 2021 թ. ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, սովորում է մագիստրատուրայի «Էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ» բաժնի հեռակա վերջին կուրսում։ 2023 թ. սեպտեմբերից Դիլիջանի  կենտրոնական դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին է։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field