Թթուդրիկ

Առատ բերքահավաք էր, մառանները լցվում էին․․․

Աշունն իր գույներով անընդհատ փոփոխվում էր՝ մեկ բոսոր, մեկ դեղին, մեկ ոսկեզօծ, մեկ․․․

Աշնան փուշ՝ ձմեռվա նուշ։

Որոշեցի՛նք, թթո՛ւ ենք դնելու։

Աղյուսակ կազմեցինք, գրեցինք տարբեր բանջարեղենի անուններ, պարզեցինք գինը, քանակը։ Հարցուփորձ արեցինք, թե ինչպես են թթու դնում և 3-րդ դասարանցիներն ու ծնողական համայնքն անցան գործի։ Պահպանելով ծիսական բոլոր ավանդույթները՝ աշխատանքային երգ ու պարով թթու դրեցինք, վրան էլ՝ մի մեծ գետաքար։

Մայրենի, մաթեմատիկա, կերպարվեստ, ձեռարվեստ, գիտություն, երգ, պար, ռուսերեն, անգլերեն միախառնվեցին և վերջնարդյունքում ունեցանք՝

· շա՜տ համեղ թթու,

· խնդիրրներ,

· հանելուկներ,

· գովազդ,

· օրհնաքներ,

· փորձ,

· եռալեզու բառաշարք,

· նկարազարդ պիտակներ։

Մեր պատրաստած թթուն տեղավորեցինք տարաների մեջ, պիտակներ կպցրեցինք և վաճառեցինք։

Իսկ վաճառքից հավաքված գումարը կօգտագործենք բարեգործության համար։

-Թթվի նման աղաջրով լինե՛ք, որ երկար ապրեք։

-Ով գնեց մեր թթուն,

Նա դարձավ շատ վառվռուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed