«Ծիլ» թատերական ամենամյա փառատոն

«Ծիլ» թատերական ամենամյա փառատոն

Փետրվարի 23-ին և 24-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կայացավ «Ծիլ» թատերական ամենամյա փառատոնը, որին սիրով մասնակցեցին Տավուշի և Լոռու մարզերի թատերական խմբեր հետևյալ 8 դպրոցներից․

· Դիլիջանի կենտրոնական դպրոց

· Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոց

· Դիլիջանի Վ․ Անանյանի անվան միջնակարգ դպրոց

· Թեղուտի միջնակարգ դպրոց

· Դարպասի միջնակարգ դպրոց

· Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց

· Շահումյանի միջնակարգ դպրոց

· Հաղարծինի միջնակարգ դպրոց

Փառատոնը ամենամյա է և շարունակելի․ այս տարի նվիրված էր հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանին։

Փառատոնի բացման խոսքով հանդես եկավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանը։ Նա իր խոսքում կարևորեց նման միջոցառումների դերն ու նշանակությունը միջդպրոցական կապերի պահպանման, համագործակցության և մշակութային արժեքների փոխանցման հարցում։

Մասնակից ամեն դպրոց յուրովի ներկայացավ՝ ելույթ ունենալով թումանյանական ստեղծագործությունների իրենց մատուցմամբ։

Փառատոնի ավարտին դպրոցների տնօրենները հանդիսատեսին և մասնակիցներին հղեցին իրենց շնորհակալական խոսքերը, կիսվեցին տպավորություններով և վստահություն հայտնեցին, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական ։

Բոլոր դպրոցները ստացան հավաստագրեր և անակնկալ հուշանվեր՝ «Ծիլ»՝ իբրև փառատոնի խորհրդանիշ։

Լիահույս ենք, որ մյուս տարիներին դպրոցների ցանկը կընդլայնվի։

Սիրով ներկայացնում ենք հատվածներ երկօրյա փառատոնից տեսանյութերից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed