Մայրենի լեզվի օրը Դիլիջանի կենտրոնական դպրոցում

Մայրենի լեզվի օրը ամեն տարի Դիլիջանի կենտրոնական դպրոցում առանձնահատուկ է նշվում․

այն, որ փետրվարի 21-ին իրենց հետաքրքիր օր է սպասվում, միջին դպրոցի աշակերտները նախապես ակնկալում էին, ուստի մեծ պատրաստակամությամբ մասնակից դարձան օրվա առթիվ կազմակերպված նախաձեռնություններին՝ ընտրելով հայոց լեզվի ճոխ գանձարանից իրենց կարծիքով ամենահաճելի, ամենաուրախ, ամենասիրուն, ամենադժվար, ամենազարմանալի բառերը և դրանք տեղադրելով հատուկ դույլիկներում, իսկ նրանց, ովքեր սիրում են զանազան գլուխկոտրուկներ, նկարելուկներ և հետաքրքրաշարժ լեզվական խնդիրներ, սպասում էր բազմաբնույթ առաջադրանքներով պաստառը։ Մայրենի լեզվին նվիրված՝ անցկացվեց նաև խաղ-վիկտորինա 5-րդ դասարանում։ Այն իրենց կրտսեր ընկերների համար կազմակերպել էին և վարեցին 9-րդ դասարացիները։

Հավելենք, որ մայրենիին նվիրված նախաձեռնություններն այսքանով ավարտված չեն․ առաջիկայում կամփոփվեն «Մայրենին ամենուր է» խորագրով տեսանյութերի պատրաստման ուսումնական նախագծի արդյունքները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed