Նախագծերի շնորհանդես

Նախագծերի աննախադեպ առատություն, ինքնատիպ և նոր գաղափարների հարուստ ներկայացում Դիլիջանի կենտրոնական դպրոցում. հնարավորինս սեղմ այսպես կարելի է նկարագրել նախագծերի շաբաթը 2022_2023 ուստարում։ Իրականում գարնան վերջին ծաղկուն ամսին դպրոցի բոլոր սրահները, միջանցքները և նույնիսկ ճաշարանի տարածքը դարձել էին ուսումնական նախագծերի ներկայացման համահավաք հարթակ թե’ ԴԿԴ-ի, թե’ Դիլիջանի այլ դպրոցների աշակերտության համար։ Թե ինչպիսի ոգևորությամբ էին ներկայացնում աշակերտները իրենց ստեղծած նախագծային աշխատանքները, թե անկեղծ հաղորդակցման ինչպիսի մթնոլորտ էր ամենուր, կզգային միայն այս տոնին մասնակցողները։ Իսկ դրանք շատ էին։

Անմոռանալի էր Հաղարծին գյուղի դպրոցի ուսուցիչների և աշակերտների մշակած ինքնատիպ գովազդը իրենց բնօրրանի բնության և մշակութային գանձերի մասին։ Սրահի մի հատվածում ներկայացվում էր 7-րդ դասարանցիների նախագիծը` “Արքունի համակարգը հայոց մեջ”։ Աշակերտների նախաձեռնությամբ կարվել էին պատմական ժամանակաշրջանը պայմանավորող հանդերձներ։ Մեդիա հմտություններն օգտագործվել էին Երվանդունի գահակալների թագը նույնությամբ վերագծելու և պլաստիկից պատրաստելու համար։

Մեկ այլ հատվածում մեծ աշխուժություն էր, քանի որ խմբվել էին Գրական խաղերի շուրջ, ոմանք փորձում էին առցանց տարբերակով ստեղծված խաղերը։ Գունեղ էր նաև արվեստի առարկաների նախագծերի ցուցադրությունը։ Այստեղ կարելի էր տեսնել և’ հազարապատիկ մեծացված բջիջ ու շոշափելով ճանաչել օրգանոիդները. և’ Դիլիջանի փայտե հատակագիծը, և’ Թե’ մեր և թե’ հյուր դպրոցների աշակերտների համար չափազանց կարևոր էր, որ իրենք անձամբ էին ներկայացնում իրենց մտահղացումները, պատմում դրանց իրագործման դժվարությունների մասին և հպարտությամբ խոսում ստացված գոհացուցիչ արդյունքներից։ Բոլորը աննկարագրելի տպավորություններով կիսվում էին միմյանց փորձով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed