Մհեր Ղազարյան

Մհեր Ղազարյան

Արվեստներ

Մհեր Ղազարյանը ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Գրաֆիկա» բաժինը՝ ստանալով մանկավարժի, նկարիչ-գրաֆիկի, մագիստրոսի կոչում որակավորում:
2004 թ-ից առ այսօր դասավանդում է ԵԳՊԱ-ի Դիլիջանի մասնաճյուղում: 2015թ.-ին ԵԳՊԱ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաև մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար ստացել է շնորհակալագիր: 2005թ-ից առ այսօր մասնակցում է մի շարք ցուցահանդեսների՝ «Մեծ Եղեռնի 90 ամյա տարելիցին նվիրված Հանրապետական ցուցահանդես», «Թատրոն և կինո» խորագիրը կրող ցուցահանդես, «ԵԳՊԱ-ի 70 ամյակին նվիրված ցուցահանդես»։
Նրա աշխատանքները գտնվում են ինչպես Դիլիջանի երկրագիտական թանգարանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:
2007 թ-ից նկարիչների միության անդամ է։ Աշխատում է տարբեր նկարչական տեխնիկաներով՝ գրաֆիկա, օֆորտ, լինոգրավյուրա, գեղանկար, մետաղի գեղարվեստական մշակում, փայտի փորագրություն, խեցեգործություն:

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field