Արմեն Ամիրխանյան

Հասարակական գիտություններ

Արմեն Ամիրխանյանը 1997 թ․-ին ավարտել է Վանաձորի Պետական Մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժինը, ուսմանը զուգընթաց՝ դասավանդել է «Աշխարհագրություն» առարկան Վանաձորի թիվ 2 քոլեջում և թիվ 9 դպրոցում։ 1997 – 1999 թթ․ աշխատել է որպես աշխարհագրության ուսուցիչ ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի դպրոցում։ Այնուհետև ուսուցչական գործունեություն է իրականացրել Վանաձորի մի շարք դպրոցներում։ 2008-2019 թթ․ հանդիսացել է ԿԱԻ Լոռու մասնաճյուղի աշխարհագրության մասնագետ՝ իրականացնելով բազմաթիվ առարկայական և մեթոդական վերապատրաստումներ ՀՀ Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի և Արցախի Հանրապետության ուսուցիչների շրջանում։ Որպես դասընթացավար՝ հանդես եկել է նաև ներառական կրթության և բնապահպանական ծրագրերում։
2017 թ․-ից մինչ օրս աշխատում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում և 2019 թ․-ի սեպտեմբերից Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ որպես «Աշխարհագրություն» առարկայի ուսուցիչ։
Մասնակցել է մի շարք դասընթացների, որոնցից են՝ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի աշխարհագրության ուսուցիչ վերապատրաստողների դասընթաց, Training of Teacher Trainers on Tolerance Education in High School, «Ներառական կրթություն» ծրագրով վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց, «Թափոնների կառավարում» բնապահպանական դասընթաց, «Դիմակայության բարձրացումը Հվ. Կովկասում երեխայակենտրոն ԱՌՆ-ի միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպված «Աղետների ռիսկերի նվազեցումը որպես կրթության բաղադրիչ» «Ներառական կրթություն. կրթություն բոլորի համար» վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց և այլն։2021-2022թթ․-ին Արմեն Ամիրխանյանը վարել է աշխարհագրության ուսուցիչների պարտադիր ատեստացիոն սեմինարներ։ 2022թ․-ի ամռանն ընդգրկվել է «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրին և այդ ծրագրի շրջանակներում մասնակցում է աշխարհագրության նոր դասագրքեր մշակելու, գնահատելու և փորձարկելու գործընթացներին։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field