2026-27 ուստարվա համար միջին դպրոցում հայտարարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն 5-րդ և 8-րդ դասարաններում։ Այս ընդունելությանը կարող են մասնակցել միայն այն աշակերտները, որոնք 2025-2026 ուսումնական տարում ավարտել են համապատասխանաբար 4-րդ և 7-րդ դասարանները։
2026-2027 ուսումնական տարվա միջին դպրոցի ընդունելությունը կկատարվի ըստ հետևյալ ժամանակացույցի․
| Բաց դռների օրեր | Օգոստոսի 24 |
| Հայտադիմումների ընդունում | Օգոստոսի 21-24 |
| Հայոց լեզվի քննություն, 8-րդ դասարան | Օգոստոսի 25 |
| Մաթեմատիկայի քննություն, 8-րդ դասարան | Օգոստոսի 25 |
| Բնագիտության քննություն, 8-րդ դասարան | Օգոստոսի 26 |
| Անգլերենի ստուգաթեստ, 8-րդ դասարան | Օգոստոսի 26 |
| Մաթեմատիկայի քննություն, 5-րդ դասարան | Օգոստոսի 25 |
| Մայրենիի քննություն, 5-րդ դասարան | Օգոստոսի 26 |
| Անգլերենի ստուգաթեստ, 5-րդ դասարան | Օգոստոսի 26 |
| Անհատական հարցազրույցներ դիմորդի և ծնողների հետ | Օգոստոսի 28 |
| Արդյունքների ամփոփում և հրապարակում | Օգոստոսի 28-29 |
Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ լրացուցիչ ընդունելությամբ ընդունված աշակերտի դեպքում՝ 1․400․000 /մեկ միլիոն, չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:



