2024-2025 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն։

Հիմնական ընդունելություն

2024-2025 ուստարում հիմնական ընդունելություն է կատարվում  1-ին դասարանում:

Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը 2024-2025 ուսումնական տարվա համար կազմում է 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։

Լրացուցիչ ընդունելություն

2024-2025 ուստարում լրացուցիչ ընդունելություն կատարվում է 1-ին, 2-րդ և 6-րդ դասարաններում։

Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը 2024-2025 ուստարում մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Ուսման վարձը ներառում է.

  • հիմնական դասապրոցեսը,
  • խորացված պարապմունքները,
  • օլիմպիական խմբակները,
  • լողի պարապմունքները,
  • ուսումնական պլանով նախատեսված լրացուցիչ պարապմունքները,
  • երկանգամյա սնունդը (փոքրիկ նախաճաշ և ճաշ),
  • տրանսպորտային փոխադրում դեպի դպրոց և հակառակ ուղղությամբ: